Languages:

This site is created using Wikimapia data. Wikimapia is an open-content collaborative map project contributed by volunteers around the world. It contains information about 32555152 places and counting. Learn more about Wikimapia and cityguides.

Կապան

Կապան (19-րդ դարի 50-ական թվականներից մինչև Հայաստանի անկախացում քաղաքը կոչվել է Ղափան), քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»: Կապանը՝ իբրև բնակավայր՝ հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռես մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից: Խորհրդային շրջանում՝ 1938թ. ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963-ին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը:

Կապան on the map.

Recent city photos:

more photos...